Այս օրերին Անթալիայում ուսումնամարզական հավաք են անցկացնում ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության միանգամից երեք թիմեր` «ՈՒլիսը», «Շիրակը», «Ալաշկերտը»: Մի երկու օրից նրանց կմիանան «Փյունիկն» ու «Բանանցը»: Անթալիա է մեկնել նաև Հայաստանի ընտրանու ավագ մարզիչ Բեռնար Շալանդը` տեղում գաղափար կազմելու հավաքականի թեկնածուների պատրաստվածության մասին: Տեղեկացնենք, որ այս օրերին Անթալիայում ուսումնամարզական հավաքների մեջ են Մոսկվայի «Սպարտակը», «ՈՒֆան» ու նրանց կազմում՝ Յուրա Մովսիսյանը, Դավիթ Յուրչենկոն, Դենիս Թումանյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ